Հայաստանում 2024թ.-ի մարտի դրությամբ առևտրային բանկերի ընդհանուր շահույթը կազմել է 79.38 մլրդ դրամ

Հայաստանում 2024թ.-ի մարտի դրությամբ առևտրային բանկերի ընդհանուր շահույթը կազմել է 79.38 մլրդ դրամ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների` ընթացիկ տարվա մարտ ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործող առևտրային բանկերի ակտիվները կազմել են 9.425 տրիլիոն ՀՀ դրամ։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 12.1%-ով։ Մասնավորապես պարտավորությունները կազմել են 7.963 տրիլիոն ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը՝ 1.461 տրիլիոն ՀՀ դրամ։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գործել է 18 առևտրային բանկ՝ 527 մասնաճյուղով: Մասնավորապես 17-ը աշխատել են շահույթով, որը կազմել է 82.7 մլրդ ՀՀ դրամ։ 1 բանկ աշխատել է վնասով՝ 3.34 մլրդ ՀՀ դրամ։

Իսկ ընդհանուր շահույթը աճել է 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ 19.8%-ով և կազմել է 79.38 մլրդ ՀՀ դրամ:

Աղբյուրը`   b24.am