ՕՊԵԿ-ը պահպանել է 2024 և 2025 թվականներին նավթի պահանջարկի աճի իր կանխատեսումը

ՕՊԵԿ-ը պահպանել է 2024 և 2025 թվականներին նավթի պահանջարկի աճի իր կանխատեսումը

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը կրկին պահպանել է 2024 և 2025 թվականներին նավթի համաշխարհային պահանջարկի աճի իր կանխատեսումները՝ համապատասխանաբար օրական 2.2 միլիոն և 1.8 միլիոն բարել: Այս մասին, B24-ի փոխանցմամբ, ասվում է ՕՊԵԿ-ի հունիսյան զեկույցում:

Կազմակերպությունը չի փոխել իր գնահատականն ընթացիկ տարվա սկզբից ի վեր: Բացարձակ մեծությամբ նավթի պահանջարկը 2024 թվականին կարող է հասնել օրական 104.46 միլիոն բարելի, իսկ 2025 թվականին՝ 106.31 միլիոնի:

ՕՊԵԿ-ը նաև պահպանել է կազմակերպությանը չանդամակցող երկրներից նավթի մատակարարման աճի կանխատեսումը: Ընթացիկ տարում, ինչպես ակնկալում է կազմակերպությունը, այդ ցուցանիշը կաճի օրական 1.2 միլիոնից մինչև 53 միլիոն բարել, 2025 թվականին՝ օրական 1.1 միլիոնից մինչև 54.1 միլիոն բարել:

Այս տարի նավթի մատակարարման աճի հիմնական շարժիչ ուժերը կլինեն ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան և Նորվեգիան: