Հնարավոր է կարճատև

Հնարավոր է կարճատև

Երևանում՝   Հունիսի 11-ին կեսօրից հետո սպասվում է, 12-13-ին, 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

06-11-yerevan.jpg (66 KB)

Հանրապետությունում`  Հունիսի 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հունիսի 12-14-ին, 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 12-16-ին՝ աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

06-11-armenia.jpg (312 KB)

Երևան քաղաքի հունիսի 12-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     34.5°C (2002թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          9.5°C (1984թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    20.8°C