Հայաստանում շրջադարձը գների դինամիկայում պայմանավորված է պարենային հատվածում գնանկման դանդաղմամբ․ ԵԱԶԲ

Շրջադարձը գների դինամիկայում պայմանավորված է պարենային հատվածում գնանկման դանդաղմամբ, նշվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների ամենշաբաթվա մակրոտնտեսական հաշվետվության մեջ։
«Հայաստանում գներն առաջին անգամ բարձրացել են անցյալ տարվա նոյեմբերին սկսված երկարատև գնանկումից հետո», - նշվում է ուսումնասիրության մեջ։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ պարենային ապրանքների գները մայիսին տարեկան կտրվածքով նվազել են 2,0%-ով՝ նախորդ ամսվա 4,5%-ից հետո:
Վերլուծաբանները նշում են, որ ցածր գնաճի առանցքային գործոնները մնում են ներկրվող պարենի արժեքի նվազումը միջազգային շուկաներում գների անկման, դրամի փոխարժեքի ամրապնդման պայմաններում և կոշտ դրամավարկային պայմանների ազդեցությունը։
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ, գնաճը կազմել է 0,3%, իսկ այս տարվա ապրիլի համեմատ արձանագրվել է 0,8% գնանկում։
2024 թվականի պետական բյուջեում գնաճն ամրագրվել է 4% (±1,5%)։ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության այս տարվա առաջին եռամսյակի հաշվետվության համաձայն՝ 2024 թվականի վերջին Հայաստանում գնաճը ակնկալվում է 1,3%, 2025-ի կանխատեսումը՝ 4,6-4,1%, 2026-ի համար՝ 4,7- 4.1%:
Աղբյուրը` arka.am