AMX. «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին շնորհվելու է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ

Հունիսի 11-ին Հայաստանի ֆոնդային բորսան «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ին շնորհելու է Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված` «Արարատբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերի (հապավում` ARBKBR) Շուկա ստեղծողի կարգավիճակ:
Այս մասին հաղորդում են Հայաստանի ֆոնդային բորսայից։