Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու և Տավուշի մարզեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու և Տավուշի մարզեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու և Տավուշի մարզեր, ծանոթացել հեղեղումներից տուժած բնակավայրերում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին:
Շրջայցին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարարի տեղակալ-ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Լոռու և Տավուշի մարզպետները, հեղեղումներից տուժած բնակավայրերի վարչական ղեկավարները և պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետը կարևորել է ժամանակավոր կառուցված կամուրջների միջոցով մատակարարումների իրականացումը և ընդգծել, որ վթարված կամուրջների տեղում կկառուցվեն նաև բնակավայրի կոլորոտի հետ համահունչ նոր կամուրջներ՝ հաշվի առնելով նաև հեղեղումների հետ կապված փորձը: Միաժամանակ նա նկատել է, որ բնակարանների մեծ մասում, առանց էական վերանորոգման աշխատանքների, ապրել հնարավոր չէ և ՏԿԵ ու Ներքին գործերի նախարարություններին, Քաղաքաշինության կոմիտեին և մարզպետարաններին հանձնարարել ներկայացնել առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ: