2024-ի հունվար-ապրիլին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 13.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 3,036.5 հազար լիտր գինի, որից 393.0 հազար լիտրը փրփրուն՝ «շամպայն» տեսակի։ 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 13.4%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 17.3%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 41.6%-ով և կազմել 471.9 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն աճել է 21.5%-ով և կազմել 463.7 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 3.6%-ով՝ կազմելով 6,653.7 հազար լիտր:
Աղբյուրը՝ b24.am