Ահարոն Սահակյանը ներկայացրել է 2023 թվականի պետական բյուջեից ՀՀ Կոտայքի մարզպետարանին հատկացված ֆինանսական միջոցների կատարողականը
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ Ազգային ժողովի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2023 թվականի պետական բյուջեից ՀՀ Կոտայքի մարզպետարանին (ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ) հատկացված ֆինանսական միջոցների կատարողականը:
2023 թվականին ՀՀ Կոտայքի մարզպետարանին (ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմ) հատկացվել է 608 մլն.188 հազ. ՀՀ դրամ, որից փաստացի ծախսվել է 595 մլն. 559 հազ. ՀՀ դրամ: Կատարողականը կազմել է 97 %:
Տնտեսված միջոցները՝ շուրջ 12 մլն. 627 հազ. ՀՀ դրամ, որը տնտեսվել է էներգետիկ, կապի, ծառայությունների, գործուղումների և կառավարչական ծախսերի հոդվածներով, վերադարձվել է ՀՀ պետական բյուջե:
Մարզպետ Ահարոն Սահակյանը պատասխանել է նաև մարզին վերաբերող հարցերի: