Հայաստանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

Երևան քաղաքում՝
Հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հունիսի 7-ին երեկոյան ժամերին, 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ 

06-04-yerevan.jpg (62 KB)

Հանրապետության տարածքում`
Հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ին կեսօրից հետո, 8-ի գիշերը առանձին շրջաններում, 8-ի ցերեկը, 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 

Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 5-6-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-9-ին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

06-04-armenia.jpg (287 KB)

Երևան քաղաքի հունիսի 5-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     35.7°C (2019թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          2.1°C (1967թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    19.7°C