Սև ծովից նոր ցիկլոն է գալիս Հայաստան
Հունիսին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի, ամենազովը լինելու է Վայոց Ձորի լեռներում։
Հունիսի 7-ից Հայաստանի տարածք կներթափանցի Սև ծովից նոր ցիկլոն։ Այսօր ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հունիսի 7-ից տեղումներ են սպասվում են Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում, իսկ արդեն հունիսի 8-14-ը հանրապետության ամբողջ տարածքը կլինի ցիկլոնի ազդեցության գոտում։ Առանձին հատվածներում կլինեն առատ տեղումներ, սպասվում է նաև կարկուտ։
Հունիսին տեղումների քանակը սպասվում է նորմայից բարձր, իսկ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում։
«Հանրապետության հյուսիսային շրջաններում առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին»,- ասաց Սուրենյանը։