Երեխաները՝ միշտ կենտրոնում․ Բիբլոս Բանկ Արմենիայի հունիսմեկյան նվերը փոքրիկներին

Երեխաները՝ միշտ կենտրոնում․ Բիբլոս Բանկ Արմենիայի հունիսմեկյան նվերը փոքրիկներին

Երեխաների իրավունքների պաշտպանությունն ու նրանց բարեկեցությանը նպաստելը Բիբլոս Բանկ Արմենիայի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության պորտֆելի կարևոր կետերից է:

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այս հանձնառությունը վերածվեց մանկության ու երևակայության աշխույժ տոնի՝ Երևանի ամենասիրուն անկյուններից մեկում՝ Սիրահարների այգում:

Ամենատարբեր տարիքի երեխաներ հավաքվել էին այգում՝ շփվելու այնպես, ինչպես միայն իրենք են կարողանում շփվել, խաղալու, վազվզելու և արևը վայելելու:

Միջոցառման կենտրոնում ինտերակտիվ ներկայացում էր՝ ստեղծված հատուկ Բիբլոս Բանկ Արմենիայի փոքրիկ հյուրերի համար՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասանական խմբի բեմադրությամբ: Պիեսը ներկայացրեց ֆինանսական աշխարհը՝ հեշտ լեզվով և երեխաներին հասկանալի օրինակներով:

Երեխաները շփվեցին պարոն Դրամի հետ ու զվարճալի մեթոդներով սովորեցին գումար խնայելու և այն խելացի ծախսելու կարևորության մասին:

Իրենց ծնողների և ընտանիքի անդամների հետ միասին նրանք նաև հմտության խաղեր խաղացին, պաղպաղակ վայելեցին ու ստացան հատուկ նվերներ։