Հայաստանում այսօր սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանում այսօր սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

Երևան քաղաքում՝
Հունիսի 4-ի և 7-8-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

06-03-yerevan.jpg (66 KB)

Հանրապետության տարածքում`
Հունիսի 4-ին, 7-8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։  Հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Screenshot_6(5).png (219 KB)

Երևան քաղաքի հունիսի 4-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     36.6°C (2019թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          6.5°C (1967թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    19.9°C