Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադը կմասնակցի երկրի նախագահական ընտրություններին

Իրանի վեցերորդ նախագահ Մամհուդ Ահմադինեջադը առաջադրել է իր թեկնածությունը հունիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Mehr գործակալությունը՝ հավելելով, որ նա արդեն գրանցել է իր թեկնածությունը Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին:
Մահմուդ Ահմադինեջադը Իրանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2005-2013 թվականներին։
Իրանի նախագահական 14-րդ ընտրությունների գրանցման գործընթացը սկսվել է ընթացիկ տարվա մայիսի 30-ին:
Իրանում նախագահական արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Արևելյան Ատրպատական նահանգում՝ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ Ադրբեջանի սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից վերադառնալիս։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չէր մնացել։
Համաձայն Իրանի Սահմանադրության՝ նախագահի մահվան դեպքում նախագահի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել է երկրի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը, մինչև ընտրությունների անցկացումը։