ՊԵԿ նախագահը՝ Եկեղեցին հարկելու մասին․ «Այն, ինչը վաճառվում է՝ շահույթ ստանալու նպատակով, ակնհայտ է, որ պետք է հարկվի»

ՊԵԿ նախագահը՝ Եկեղեցին հարկելու մասին․ «Այն, ինչը վաճառվում է՝ շահույթ ստանալու նպատակով, ակնհայտ է, որ պետք է հարկվի»

Եկեղեցի հարկելու նախագիծ դեռ չկա։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպացրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Ես կարծում եմ, որ այն, ինչ ենթադրում է կրոնական նպատակ, դա չպետք է հարկվի, այն, ինչ օտարվում է, դրա դիմաց գումար է գանձնվում, այդտեղ ավելորդ չէ մտածել։ Հանգանակություն կատարելու հարցով խնդիր չեմ տեսնում, ես խնդիր եմ տեսնում վաճառքի մեջ։ Եթե վաճառվում է շահույթ ստանալու նպատակով, այսինքն՝ այն, ինչը վաճառվում է՝ շահույթ ստանալու նպատակով, ակնհայտ է, որ պետք է հարկվի»։