Լոռու մարզում առանց ջրամատակարարման մնացած բնակավայր չկա
«Վեոլիա ջուրն» ավարտել է Դեբետ գետի վրայով թռիչքային 80 գծամետր ջրագծի կառուցումն ու վերականգնեց Ախթալա քաղաքի ջրամատակարարումը։
Ինչպես տեղեկացնում են Վեոլիա ջուր ընկերությունից, այս օրերին հսկայածավալ աշխատանքի արդյունքում վերականգնեվել է աղետի գոտում ընկերության սպասարկման բնակավայրերի ջրամատակարարումը` բացառությամբ Քարկոփ գյուղի, որի բնակչությունն ամբողջությամբ տարհանված է։
Այս պահին Լոռու մարզում առանց ջրամատակարարման մնացած բնակավայր չկա։