Ժամանակավորապես փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ

Ժամանակավորապես փակ են լինելու Թոթովենցի փողոցի առանձին հատվածներ

ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 30-ից մինչև հունիսի 20-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Թոթովենց - Թոթովենց 2-րդ հատված փողոցների խաչմերուկից մինչև Թոթովենց 2-րդ հատված-Ստեփանյան փողոցների հատման խաչմերուկ հատվածը: Այս մասին հաղորդում են Երևանի քաղաքապետարանից։

Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետության ապահովման համար տրանսպորտային միջոցները գիշերային ժամերին  չկայանել վերոնշյալ ճանապարահատվածի երթևեկելի մասում:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: