Ներկայացվել է Կիրանց բնակավայրի տնտեսական զարգացման նախագիծը
Մայիսի 29-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել Տավուշի գյուղատնտեսական զարգացման ծրագրի ղեկավար կոմիտեի նիստ։
Նիստին մասնակցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Ֆրանսիայից ժամանած դեպարտամենտի խորհրդի անդամներն ու այլ աշխատակիցներ, Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը, Իջևան, Բերդ և Նոյեմբերյան համայնքների ղեկավարները, Տավուշի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների մի շարք ղեկավարներ և այլ հյուրեր:
Նիստի ընթացքում մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է հայ-ֆրանսիական բարեկամական ամուր կապը, որն էլ հիմք է հանդիսացել Տավուշ-Օ-դը-Սեն համագործակցությանը:
Այնուհետեւ Տավուշի մարզի «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Սոս Խաչիկյանը ներկայացրել է Կիրանց բնակավայրի տնտեսական զարգացման նախագիծը, ինչի շուրջ էլ եղել է ակտիվ քննարկում:
Հանդիպման վերջում ներկաները միմյանց հուշանվերներ են հանձնել` ի նշան Տավուշ-Օ-դը-Սեն բարեկամության: