«Հայաստանում ԼՂ-ի հակամարտությունից տուժած բնակչության կենսաապահովման և բարեկեցության խթանում» ծրագրի շրջանակում հանդիպում է կազմակերպվել Կոտայքում

«Հայաստանում ԼՂ-ի հակամարտությունից տուժած բնակչության կենսաապահովման և բարեկեցության խթանում» ծրագրի շրջանակում հանդիպում է կազմակերպվել Կոտայքում

Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը «Հայաստանում ԼՂ-ի հակամարտությունից տուժած բնակչության կենսաապահովման և բարեկեցության խթանում» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզպետի աշխատակազմում կազմակերպել էր «Տնտեսական ինտեգրման գործողությունների համակարգում» թեմայով հանդիպում-քննարկում շահագրգիռ կողմերի հետ:

Քննարկման նպատակն էր՝ միավորել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչությանը ծառայությունների մատուցման գործընթացում ներգրավված շրջանակներին՝ երկխոսության միջոցով բացահայտելու կարևորագույն մարտահրավերները, հնարավորությունները և արդյունավետ ռազմավարությունները՝ բարելավելու ծառայությունների մատուցման ջանքերի համակարգումն ու արդյունավետությունը՝ խթանելով տարածաշրջանում տեղահանված բնակչության տնտեսական ինտեգրումը:

 Հանդիպումը վարում էին ՀԿԽԸ բնակչության տեղաշարժի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը, «Հայաստանում ԼՂ-ի հակամարտությունից տուժած բնակչության կենսաապահովման և բարեկեցության խթանում» ծրագրի համակարգող Արմինե Քալաշյանը և նույն ծրագրի Կոտայքի մարզի դեպք վարող Մարինե Թովմասյանը:

Ներկաները հույս են հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի: