Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենին

Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության ու Համաշխարհային բանկի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը:

Ինչպես տեղեկացնում են կառավարությունից, զրույցի ընթացքում փոխվարչապետն անդրադարձել է կառավարության գերակայություններին ու բարեփոխումներին տնտեսական աճի, կապիտալի շուկայի զարգացման, մարդկային կապիտալի ու կրիտիկական ենթակառուցվածքների բարելավման ուղղություններով` կարևորելով Համաշխարհային բանկի ներգրավմամբ այդ ոլորտներում միջազգային առաջատար փորձի ու գիտելիքի կիրառումը:

Ներառական տնտեսական աճի սահմանված թիրախներին հասնելու համատեքստում Ասադ Ալամը շեշտել է հանրային ու մասնավոր ներդրումների ներգրավման, կանաչ տնտեսության, ինչպես նաև թվային փոխակերպման շարունակական խթանման անհրաժեշտությունը:

Ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակելու և առարկայացնելու համագործակցությունը վերոնշյալ ուղղություններով: