Սննդային փաթեթներն ուղարկվել են աղետից տուժած բնակավայրեր

Սննդային փաթեթներն ուղարկվել են աղետից տուժած բնակավայրեր
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
Առավոտյան Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի հետ այցելել եմ նաև Ալավերդու մարզադպրոց, որտեղ այս օրերին կուտակվում է անհրաժեշտ սննդամթերք, ջուր, առաջին անհրաժեշտության պարագաներ, ապա բաշխվում է այն բնակավայրերին, որոնք այս պահին դեռ շարունակում են կտրված մնալ Ալավերդի քաղաքից։
Այսօր առավոտյան արդեն հերթական սննդային փաթեթներն ուղարկվել են բնակավայրեր` ըստ անհրաժեշտության։