Լոռու մարզպետի որոշմամբ ձևավորված աշխատանքային խումբն իրականացնում է վնասների գույքագրման աշխատանքներ

Լոռու մարզպետի որոշմամբ ձևավորված աշխատանքային խումբն իրականացնում է վնասների գույքագրման աշխատանքներ

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը կոչով դիմել է մարզի բնակչությանը․

Արդեն մի քանի օր է հորդառատ անձնրևների, ջրհեղեղի, գետի վարարման հետևանքով աննախադեպ իրավիճակ է ստեղծվել Ալավերդու, Տաշիրի տարածաշրջանների մի շարք բնակավայրերում։
Ցավոք, ջրհեղեղին զոհ է գնացել 4 քաղաքացի։ Ցավակցում եմ զոհերի ընտանիքներին, ցանկանում համբերություն կորստի վիշտը հաղթահարելու համար։ ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետի աշխատակազմը, անձամբ ես, համայնքապետարանները, պատրաստ ենք աջակից լինել ձեզ ցանկացած հարցում։
Ջրհեղեղի հետևանքով վնասներ են կրել ենթակառուցվածքները, բնակֆոնդը, մասնավոր կառույցները, գյուղատնտեսությունը։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, իմ և մի խումբ պատասխանատու պաշտոնյաների ներգրավվածությամբ ձևավորված օպերատիվ շտաբը շուրջօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացնում աղետի գոտում, համակարգվում են բոլոր անհրաժեշտ աշխատանքները։
Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը նաև 300 մլն դրամ է հատկացրել նաև Լոռու և Տավուշի մարզերում հրատապ խնդիրներ լուծելու համար։
Իմ որոշմամբ ձևավորված աշխատանքային խումբն իրականացնում է վնասների գույքագրման աշխատանքներ։
Այցելություններ են իրականացվում ջրհեղեղից տուժած բոլոր բնակավայրեր։ Արձանագրված տվյալները կամփոփվեն աշխատանքների ավարտից հետո։
Հարգելի քաղաքացինե՛ր, վստահ եղեք՝ ՀՀ կառավարության աջակցությամբ արվելու է ամեն հնարավորն ու անհնարինը խնդիրներն օր առաջ լուծելու համար։
Բոլորիս մաղթում եմ համբերություն և միասնականություն այս ծանր փորձությունը ևս հաղթահարելու համար։