Շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի  հաղորդագրության՝ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ին կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 29-31-ին, հունիսի 1-2-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ 

Հանրապետության տարածքում մայիսի 30-31-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 29-ին, հունիսի 1-2-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ին կբարձրանա 2-4 աստիճանով։