Քննարկվել է Կոտայքի մարզի համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքը
Աշխատանքային երկուշաբթին Կոտայքի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է խորհրդակցությամբ բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ:
Ըստ կոտայքի մարզպետի աշխատակազմի հաղորդագրության` ամփոփվել են նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականները և քննարկվել առաջիկա ծրագրերը:
Ներկայացվել է կառավարության 2024 և 2025 թվականների սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացներով պայմանավորված հարցերը: Քննարկվել են նաև այս պահին մարզի համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Մարզպետ Ահարոն Սահակյանը հանձնարարել է գործընթացը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում և ակտիվորեն համագործակցել համայնքների հետ՝ ընթացիկ խնդիրները լուծելու նպատակով:
Ուշադրության կենտրոնում են նաև ԼՂ-ից բռնի տեղահանված և Կոտայքի մարզում բնակվող մեր հայրենակիցների խնդիրները:
Այս ուղղությամբ, ինչպես նախկինում, առաջիկայում ևս պարբերաբար այցեր կիրականացվեն համայնքներ՝ տեղերում հանդիպելու մեր հայրենակիցներին, լսելու նրանց խնդիրները, ներկայացնելու նաև պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերը:
ՀՀ վարչապետի N 710-Լ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացնելու նպատակով Ահարոն Սահակյանը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումների մասնագետների ներգրավմամբ մարզպետի աշխատակազմում ստեղծել աշխատանքային խումբ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև այլ ոլորտների հարցերին, որոնց ուղղությամբ ևս տրվել են հանձնարարականներ: