Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

Հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է

Խորեն Յուզբաշյանին պատկանող հացի արտադրամասում իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները արձանագրել են, որ նախկինում հայտնաբերած խախտումները շտկվել են (Արագածոտնի մարզ, գ Արագած)։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։