Քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերը
Պրահայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունել է Չեխիայի առևտրի և արդյունաբերության նախարարության Եվրոպական միության և արտաքին առևտրի հարցերով գլխավոր տնօրեն, Տնտեսական հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի չեխական կողմի համանախագահ Դավիդ Մյուլերը:
Անդրադարձ է կատարվել հայ-չեխական տնտեսական համագործակցության օրակարգին և հայ-չեխական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացմանը, քննարկվել են ՀՀ կողմից ներկայացվող «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տնտեսական հնարավորությունները:
Այս մասին տեղեկացնում են Պրահայում Հայաստանի դեսպանությունից։