Տավուշի մարզում ներկայացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագիրը
Այսօր՝ մայիսի 24-ին, Բերդի համայնքապետարանում կայացել է աշխատանքային հանդիպում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված, Բերդ համայնքում բնակվող արցախցի ընտանիքների մասնակցությամբ:
ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Աղաբեկ Գալստյանը մանրամասներ է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի, փուլային առանձնահատկությունների վերաբերյալ, պատասխանել ներկաների հարցերին:
Ծրագրի նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մասին մանրամասները՝ այստեղ