Առաջնային օղակում այս պահին հաշվառված է ԼՂ-ից բռնի տեղահանված 734 հղի․ 1lurer.am
Ավելի քան 75 հազար ԼՂ-ից բռնի տեղահանված անձ արդեն իսկ հաշվառվել է քաղաքային պոլիկլինիկաներում և գյուղական ամբուլատորիաներում: Այդ մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:
Ըստ նախարարի տեղակալի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բուժօգնության տրամադրումը լինում է երկու տեսակի՝ պլանային բուժօգնություն, որի դեպքում առաջնային օղակում հաշվառվելուց հետո ամբողջը կազմակերպվում է առաջնային օղակում, ինչպես նաև հիվանդությունների դեպքում ևս պետք է դիմել առաջնային օղակ: Բուժօգնությունը կարող է լինել հղիության հաշվառում, երեխաների իմունիզացիա, պատվաստում, քրոնիկ հիվանդների դեղապահովում:
«Եթե լինի անհրաժեշտություն լրացուցիչ հետազոտության, հատուկ, դժվարամատչելի կամ հիվանդանոցային բուժման, ապա նույն ընտանեկան բժշկի, մանկաբույժի կամ տեղամասային թերապևտի ուղեգրման գործընթացից հետո դիմում են հիվանդանոց և ստանում համապատասխան բուժում»,- ասաց նա:
Մանրամասները՝ այստեղ