Գերմանիան աջակցում է ԵՄ ներմուծման մաքսատուրքերի վերանայմանը. b24.am

Գերմանիան աջակցում է ԵՄ ներմուծման մաքսատուրքերի վերանայմանը. b24.am

Գերմանիայի իշխանություններն աջակցում են Եվրամիության ներմուծման մաքսատուրքերի վերանայմանը, որն ուղղված է արտասահմանյան էլեկտրոնային առևտրի հարթակներից, հիմնականում՝ չինական, մեծ քանակությամբ էժան ապրանքների ներհոսքի դեմ պայքարին: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի մանրածախ առևտրի ասոցիացիային:

Ասոցիացիան հայտնել է, որ երկրի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները «հստակ հասկացրել է, որ Գերմանիան կաջակցի ԵՄ մակարդակով 150 եվրո անմաքս սահմանաչափի վերացմանը»: Ներկայումս ԵՄ-ից դուրս երկրներից առցանց գնված ապրանքները չեն ենթարկվում ներմուծման մաքսատուրքերի, եթե դրանց արժեքը չի գերազանցում 150 եվրոն: Դա հանգեցրել է փոքր ծանրոցների ներհոսքի ավելացմանը, որի արդյունքում մաքսային մարմինները չեն կարողանում ստուգել նման ապրանքների համապատասխանությունը ԵՄ կանոններին:

Մանրամասները՝ այստեղ