«Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման ծրագրի» վարկի փակման ժամկետը երկարաձգվել է

«Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման ծրագրի» վարկի փակման ժամկետը երկարաձգվել է

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել 2023 թվականի դեկտեմբերի 11-ին և 2024 թվականի մարտի 25-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» - վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում և վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի համաձայն վարկի փակման ժամկետը 2023թ․ դեկտեմբերի 31-ն է։ ԱԶԲ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել վարկի փակման ժամկետը մինչև 2024թ. օգոստոսի 31-ը երկարաձգելու և վարկային միջոցների վերաբաշխում կատարելու վերաբերյալ, մասնավորապես՝ նախատեսվել է «Չբաշխված գումարներ» 4-րդ բաղադրիչից կատարել վերաբաշխում 2,850,000 եվրո գումարի չափով:

Վերաբաշխման անհրաժեշտությունը պայմանավորված է վարկային համաձայնագրի շրջանակներում 2023 թվականին ավարտված, ինչպես նաև 2024 թվականին գործող պայմանագրերով ֆինանսական պարտավորությունները ժամանակացույցով սահմանված ժամկետներում մարելու անհրաժեշտությամբ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։