Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է «Կանաչ օրակարգ»-ը

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է «Կանաչ օրակարգ»-ը
Շվեդիան Հայաստանի զարգացման համագործակցության խոշորագույն գործընկերներից մեկն է և ունի չորս ռազմավարական ուղղություն, որոնցից մեկը՝ շրջակա միջավայրը, այս շաբաթ ստացել է լրացուցիչ ուշադրություն:
Ոլորտում իրականացվող նախագծերից մեկին՝ «Կանաչ օրակարգ»-ին հետևելու համար Հայաստան են ժամանել Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ավագ խորհրդական Նինա Գելաձե Էքսթեդտը և Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի ծրագրի ավագ ղեկավար Բեռնարդաս Պադեգիմասը։
Շվեդիայի դեսպանատան զարգացման համագործակցության ղեկավարի ուղեկցությամբ վերջիններս հանդիպել են էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանին ՝ քննարկելու ծրագրի նպատակները, առաջընթացը և առաջիկա անելիքները։ Նրանք համաձայնել են, որ ներկայիս արդյունքները դրական են և ապագայում կշարունակեն օգտակար լինել հանրության համար:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Շվեդիայի դեսպանությունից։