Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով

Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով
Այսօր վաղ առավոտից Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով: Այս մասին նշված է Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքի էջում։

Երեկ որոշ երթուղիներում վարորդների կողմից ըստ էության արձանագրվել էին աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր:

Վերջին մեկ ամսվա ընթացքում բացահայտվել են չարաշահումներ։

Ուղևորափոխադրումների օրական հասույթներն այսօր արդեն զգալիորեն աճել են, ստվերը կրճատվում է, ձեռնարկվում են գործուն քայլեր՝ երևանցիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու ուղղությամբ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն անձամբ այցելել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, զրուցել վարորդների հետ ու ներկայացրել իր դիտարկումները: