Ո՞ր երկրներում են անցկացվել ՎԶԵԲ տարեկան հանդիպումները 2017-2024 թթ.-ին. BANKSNEWS

Ո՞ր երկրներում են անցկացվել ՎԶԵԲ տարեկան հանդիպումները 2017-2024 թթ.-ին. BANKSNEWS

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) իր գործունեության ողջ ընթացքում հսկայական աշխատաքներ է կատարել՝ նպաստելով թիրախային երկրներում տնտեսության բարեփոխմանն ու կայուն զարգացմանը։ Այս համատեքստում անցկացվում են տարեկան հանդիպումներ, որոնց շրջանակներում մի կողմից ամփոփվում են մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, վերլուծվում են աշխարհում և տարածաշրջանում առկա ֆինանսատնտեսական իրավիճակը, միաժամանակ հյուրընկալող պետությանը հնարավորություն է տրվում ներկայանալ աշխարհին երկրի  բոլոր առավելություններին՝ նպաստելով նեդրումային գրավչության բարձրացմանը։

Նշենք, որ վերջին 6 տարվա ընթացքում միայն 2020 և 2021թթ.-երին, թագավարկով պայմանավորված, ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումներն ընթացել են առցանց տարբերակով։

Եվ այսպես, ո՞ր երկրներում են  անցկացվել ՎԶԵԲ տարեկան հանդիպումները 2017-2024թթ.-ին․

Այս հանդիպումներից յուրաքանչյուրում հանդիպման խորագրից զատ քննարկումների կենտրոնում է եղել աշխարհում տիրող իրավիճակը։ Այսպես, 2017 թ-ին ՎԶԵԲ  տարեկան հանդիպումը հյուրընկալել է Կիպրոսը։ Նիկոսիայում հավաքվել են 2000-ից ավելի հյուրեր, բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այստեղ ՎԶԵԲ տարեկան հանդիպումն անցել է «Կենտրոնանալով կանաչ և ներառական աճի վրա: Տարածաշրջանային և գլոբալ խնդիրների լուծում» խորագրով։ Այս առումով հատկանշական է այն փաստը, որ իրավիճակը Կիպրոս կղզում շարունակում է մնալ լարված։ Կղզին բաժանված է երկու մասի և որևէ կերպ հնարավոր չի լինում հասնել խնդրի ամբողջական լուծմանը:

2018 թ.-ին ՎԶԵԲ տարեկան հանդիպման վայրը Հորդանանն էր. խորագիրը՝«Տնտեսության աշխուժացում»։ Տարեկան հանդիպումից առաջ բավականին անհանգիստ էր Հորդանանում։  Վերջինս  ներքին խնդիրների էր բախվել այն բանից հետո, երբ բեռնատարների վարորդները գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով վառելիքի բարձր գների դեմ, իսկ  ցուցարարների հետ բախումների ժամանակ ոստիկան էր սպանվել: Հետագայում երկրի հարավում այս սպանության հետ կապված կասկածյալներին ձերբակալելու արշավանքի ժամանակ փոխհրաձգության հետևանքով զոհվել էին 3 սպա և կասկածյալը: Հորդանանյան հանդիպման կենտրոնական թեմաներից էր Իրաքում տիրող անհանգիստ վիճակը, Իրան-Սաուդյան Արաբիա լարվածությունը և տարածաշրջանային բազմաթիվ հարցեր, որոնք տարիներ շարունակ արգելափակում էին երկրների տնտեսական համագործակցության հեռանկարները։

2019 թ.-ին ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումն անցկացվեց աշխարհի մեկ այլ պայթյունավտանգ տարածաշրջանում՝ Բոսնիա և Հերցեգովինայի Սարայևո  մայրաքաղաքում։ Հանդիպման խորագիրն էր  «Տնտեսությունների միավորում՝ ավելի ակտիվ աճի համար»։ Զարմանալի է, որ տնտեսությունների միավորման մասին է խոսքը գնում մի տարաշածրջանում, որտեղ պահպանվում են բալկաններում բնակվող ժողովուրդների միջև առկա հակասությունները։ Կոսովոյի միակողմանի ճանաչումն արևմտյան երկրների կողմից, Սերբիայի վրա ռազմական հարձակումը ՆԱՏՕ-ի կողմից և այլ ճգնաժամերը շարունակ սրում են իրավիճակը։

2022 թ. ՎԶԵԲ-ի  տարեկան հանդիպման վայրը Մարոկկոյի Մարաքեշն էր։ Այս հանդիպումը ևս անցնում էր անհանգիստ մթնոլորտում, երբ բոլոր մասնակիների հայացքներն ուղղված էին դեպի ռուս-ուկրաինական պատերազմը, որը շարունակում է զգալիորեն սահմանափակել համաշխարհային տնտեսության աճի պոտենցիալը։ Մարոկկոյում տեղի ունեցած հանդիպումը ընթանում էր «Արձագանքելով մարտահրավերներին անհանգիստ աշխարհում» խորագրով։

2023 թ. ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումն անցկացվեց Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ Հատկանշական է, որ ՎԶԵԲ-ի հիմքում դեմոկրատական արժեքների ամրապնդումն է թիրախային երկրներում, սակայն հանդիպումն անցկացվեց աշխարհի ամենափակ և ավտորիտար ռեժիմով երկրներից մեկում։ ՎԶԵԲ-ի տարեկան հանդիպումն անցկացվում էր «Ներդրումներ կատարել կայունության մեջ» խորագրով։ Իրապես ներկայիս պայթյունավտանգ աշխարհում բավականին բարդացել է ներդրումներ անելը, քանի որ  տարածաշրջաններում կայունության մակարդակն անընդհատ կրճատվում է։

Աղբյուրը`   banksnews.am