Տիգրան Ավինյանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է, քննարկվում է հասարակական տրանսպորտի հարցը
![Տիգրան Ավինյանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է, քննարկվում է հասարակական տրանսպորտի հարցը](/storage/static/articles/02/12/23/l-5wBt1QuoGS.jpg )
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս պահին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ հավաքակայանում է, քննարկվում է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտում այսօր ստեղծված իրավիճակին լուծում տալը։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Ավելի վաղ քաղաքապետարանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր։