Քննարկվել են Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցության հեռանկարները
Մայիսի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Թբիլիսիի առաջին փոխքաղաքապետ Անդրիա Բասիլայայի հետ։
Հանդիպմանը քննարկվեցին Երևան և Թբիլիսի քաղաքների միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև մշակութային միջոցառումներ կազմակերպելու հարցեր։
Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։