Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Ազգային ժողովը մայիսի 22-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:
«Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների հեղինակը Կառավարությունն է:
Նախաձեռնությամբ ամրագրվում է համայնքի ավագանու անդամների կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի խոսքով առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո փաթեթի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի ներկայացմամբ քննարկվել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրինագիծը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Ըստ զեկուցողի` նախագծով հնարավոր հետադարձ տրամաբանությամբ խստացնող նորմը կիրառելու ռիսկից խուսափելու համար` լրամակված տարբերակում ամրագրվել է, որ խնդրո առարկա կարգավորումները կիրառվելու են միայն 2025 թվականի հունվարի 1-ից հետո սկսվող հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով բաշխվող շահաբաժինների վրա:
Առաջինից երկրորդ ընթերցում կատարված մեկ այլ լրացում ուղղված է հարկ վճարողների հարկային կարգապահության մակարդակի բարելավմանը:
Արման Պողոսյանի խոսքով առաջին ընթերցումից հետո պատգամավորները նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացրել:
««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Փոխնախարարի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո պատգամավորները փաթեթի վեաբերյալ առաջարկներ չեն ներկայացրել:
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրել է «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում առաջարկվող լրացումը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունը չի փոփոխվել:
««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի հեղինակը Կառավարությունն է:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանի` առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախաձեռնությունը չի փոփոխվել:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Պատգամավորները քննարկել են «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Այն ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Փոխնախարարի խոսքով առաջին ընթերցումից հետո խմբագրվել են որոշ հասկացություններ: Նշվել է, որ Կառավարության առաջարկությամբ ներդրվել է կրտսեր մասնագետ ձեւակերպումը` որպես նախնական մասնագիտական կրթության որակավորման տարբերակ: Հստակեցվել են մասնագիտական կրթության եւ ուսուցման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները եւ անձի կրթության իրավունքի պետական երաշխիքները:
Զեկուցողը բարձրաձայնել է նաեւ իրականացված այլ փոփոխությունները:
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծի վերաբերյալ առաջարկություններ չեն ստացվել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող լրացումները ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը:
Հիմնական փոփոխությունները` այստեղ:
Առաջին ընթերցումից հետո Կառավարությունն առաջարկել է, որ օրենքն ուժի մեջ մտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: