Ռուսաստանից Հայաստան կարտահանվի 28 հազար տոննա շաքարավազ

Ռուսաստանից Հայաստան կարտահանվի 28 հազար տոննա շաքարավազ
Ռուսաստանի Դաշնությունից թույլատրվել է Հայաստան արտահանել 28 հազար տոննա շաքարավազ։ Այս մասին հայտարարել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը։
Նշվում է, որ ՌԴ-ից ԵԱՏՄ երկրներ շաքարի մատակարարման իրավունք է ստացել 16 կազմակերպություն։ ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար գյուղնախարարությունն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև բաշխել է 181․5 հազար տոննա շաքար։

Նշենք, որ շաքարի արտահանման համար ժամանակավոր արգելք կառավարությունը սահմանել է 2024 թվականի մայիսի սկզբից մինչև օգոստոսի 31-ը։ Այս որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը։

Դրա հետ մեկտեղ նախատեսվում է որոշակի ծավալներով շաքարի մատակարարում ԵԱՏՄ երկրներ։

Այսպես, Հայաստանից բացի շաքարավազի արտահանում է թույլատրվում Բելառուս՝ 5 հազար տոննա, Ղազախստան՝ 120 հազար տոննա, Ղրղզստան՝ 28․5 հազար տոննայի չափով։

Աղբյուրը`   armenia.sputniknews.ru