«ԱՆՌԻՎԱ -ՏՈւՐԸ» հունիսի 20-ից կմեկնարկի Կահիրե- Երևան-Կահիրե թռիչքները

«ԱՆՌԻՎԱ -ՏՈւՐԸ»  հունիսի 20-ից կմեկնարկի  Կահիրե- Երևան-Կահիրե թռիչքները

Հունիսի 20-ից  ԱՆՌԻՎԱ ՏՈՒՐՕՊԵՐԱՏՈՐԸ  կմեկնարկի նոր թռիչք ՝ Կահիրե- Երևան-Կահիրե չվերթը:  Թռիչքները կլինեն կանոնավոր, շաբաթական մեկ անգամ՝ եգիպտական ավիափոխադրող Air Cairo-ի  հետ:

2025-ից կմեկնարկի ևս մեկ թռիչք դեպի Եգիպտոսի միջերկրածովյան հանգստավայր՝ Էլ Ալամին:

Այս մասին հայտարարել  է ընկերության հիմնադիր` Հռիփսիմե Ստամբուլյանը,  Եգիպտոսում կայացած ԱՆՌԻՎԱ-ի տարեկան աշխատաժողովին, որին ներկա են եղել ընեկերության շուրջ 80  գործընկերներ/տուրիստականներ/  Հայաստանից ,  նաև 100-ից ավելի հյուրանոցների ներկայացուցիչներ Շարմ Էլ Շեյխից, Հուրգադայից:

ԱՆՌԻՎԱ2.jpg (392 KB)

Այսպիսով , հայաստանցի զբորսաշրջիկի համար, տուրիստական բարձր սեզոնին  շաբաթական 7 օր , զբոսաշրջային այս օպերատորը թռիչքներ  է  ապահովում   դեպի եգիպտոսյան հայտնի  հանգստավայրեր՝ Շարմ Էլ Շեյխ , Հուրգադա, իսկ մեկ ամսից նաև Կահիրե: /Դեպի  Շարմ Էլ Շեյխ թռիչքները կլոր տարի են իրականացվում/ :

Տեղեկացնենք նաև,  այս օրերին  Շարմ Էլ Շեյխի միջազգային համաժողովների կենտրոնում ընթանում  է Աֆրիկյան զբոսաշրջային ֆորում 2024-ը:

Աֆրիկյան- եգիպտական տարածաշրջանի այս խոշոր համաժողովին մասնկացում են բիզնեսի և տուրոլորտի 2000-ից ավելի մասնակիցներ ամբողջ աշխարհից:

Կոնֆերանսներ, B2B  հանդիպումներ , մասնագիտական դասընթացներ ՝ այս ֆորումը հարթակ  է ապահովում զբոսաշրջության բնագավառում վերջին միտումներն  ու հնարավորություններն ուսումնասիրելու համար:

Հայաստանից ֆորումին հրավիրված  է մասնակցելու ԱՆՌԻՎԱ Տուրօպերատորը, որն այնտեղ է իր B2B գործընկերների`  հայաստանյան շուրջ 80 տուրիստականներ հետ: