ՄՊՀ նախագահը ելույթ է ունեցել Մրցակցության միջազգային ցանցի տարեկան համաժողովում

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել Կոստա դու Սաուիպե քաղաքում տեղի ունեցած «Մրցակցության միջազգային ցանց» կազմակերպության (ICN) տարեկան համաժողովում՝ ներկայացնելով Հայաստանի մրցակցային մարմնի կողմից Մրցակցության միջազգային ցանցի լավագույն փորձի կիրարկման արդյունքները։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հաղորդագրության համաձայն` քննարկմանը մասնակցել են նաև Կանադայի, Իսպանիայի Թագավորության և Ֆիջիի Հանրապետության մրցակցային մարմինների ներկայացուցիչները:
Գեղամ Գևորգյանը մասնավորապես ընդգծել է Մրցակցության միջազգային ցանցի փորձի կիրառումը ոլորտային ուսումնասիրությունների իրականացման ձեռնարկի մշակման հարցում: Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ՄՊՀ միջնաժամկետ ռազմավարության, շահերի պաշտպանության ռազմավարության, ինչպես նաև համակենտրոնացումների գնահատման ուղեցույցի մշակման ուղղությամբ:
Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդիպում է ունեցել Իտալիայի մրցակցային մարմնի նախագահ Ռոբերտո Ռուստիչելիի հետ: Քննարկվել են հետագա համագործակցության խորացման երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարի փոխադարձ այցելություններ կազմակերպել, ինչպես նաև մեկնարկել երկու երկրների մրցակցային մարմինների միջև փոխըմբռնման հուշագրի կնքման աշխատանքները: