Հյութերի և կոմպոտների արտադրությունը կվերսկսի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչները անհատ ձեռնարկատեր Սուսաննա Գիշյանին պատկանող հյութերի և կոմպոտների արտադրությունում իրականացրել են վերստուգում և արձանագրել, որ կազմակերպությունում վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները (Տավուշի մարզ, քաղաք Այրում) ։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հյութերի և կոմպոտների արտադրության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։