Ադրբեջանի դատարանը երկարաձգել է ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

Ադրբեջանի դատարանը երկարաձգել է ապօրինի ձերբակալված Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը

Ադրբեջանական դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը, որին Ադրբեջանն ապօրինաբար ձերբակալել է՝ շինծու մեղադրանքներով։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ռուբեն Վարդանյանը Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին։