2023 թվականին բնակարանների առքուվաճառքի գործարքները նվազել են 24%-ով

2023 թվականին բնակարանների առքուվաճառքի գործարքները նվազել են 24%-ով
Պաշտոնական տվյալով 2023 թվականին բնակարանների առքուվաճառքի գործարքները նվազել են 24%-ով։ Նվազել են նաև օտարերկրյա քաղաքացիների գնած ու վաճառած անշարժ գույքի ցուցանիշները։
Ինչպես տեղեկացնում է Կառուցապատողների հայկական ասոցիացիան, 2023 թվականին օտարերկրացիների գնած անշարժ գույքի գործարքները նվազել են 15.6%-ով, իսկ վաճառքի գործարքները՝ 6%ով։ Այդուամենայնիվ, պարզվում է, որ հատկապես Երևանում գները շարունակել են բարձրանալ: