Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցության հարցերը

Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև արդյունավետ և ակտիվ համագործակցության հարցերը
Մայիսի 16-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի Մշակույթի հանձնաժողովի ղեկավար Էլիսո Բոլքվաձեի հետ։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ և ակտիվ համագործակցության վերաբերյալ, անդրադարձ կատարվեց երկու երկրների խորհրդարանների մշակույթի հանձնաժողովների միջև առաջիկայում նախատեսվող համատեղ նիստի անցկացմանը։
Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։