Մ-6-Աթան ավտոճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ճանապարհը փակ կլինի
Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ մայիսի 16-ին‚ ժամը 11.00-ին‚ ճանապարհի կմ7+460 - կմ7+510 հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ։
Այսօր՝ ժամը 11.00-ից մինչև 14.00‚ ճանապարհը փակ կլինի երթևեկության համար։
Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։