Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տեղեկացմամբ՝ մայիսի 17-ի ցերեկը, 18-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքում՝

Մայիսի 16-ին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Մայիսի 17-ի ցերեկը, 18-ին և 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 15-ի և 17-ի ցերեկը, 18-20-ին առանձին շրջաններում, 16-ին, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքի մայիսի 16-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     29.8°C (2019թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան          6.8°C (1994թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    16.4°C