Եվրահանձնաժողովը 2024-ին համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 3.2%

Եվրահանձնաժողովը 2024-ին համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 3.2%

Եվրահանձնաժողովը ընթացիկ տարվա համար համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 3.2%՝ աշնանը սպասված 2.9%-ի համեմատ: Այս մասին, B24–ի փոխանցմամբ, ասվում է ԵՀ գարնանային տնտեսական կանխատեսման մեջ:

Միաժամանակ ԵՀ-ն զգուշացրել է, որ «Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում շարունակվող հակամարտությունները կարող են խաթարել համաշխարհային տնտեսական աճը»:

Եվրահանձնաժողովը նշել է նավթի գների համեմատաբար կայուն մակարդակ: 2024-ին սպասվում է, որ դրանք կհասնեն 85.4 դոլարի՝ մեկ բարելի համար՝ աշնանը կանխատեսված 84.5 դոլարի համեմատ: 2025 թվականին ԵՀ-ն գների իջեցում է կանխատեսում մինչև 80 դոլար:

Աղբյուրը`   b24.am