Մեկնարկել է «Ավան Թաուերս» թաղամասում բնակարանի ձեռքբերման համար դիմումների ընդունումը

Մեկնարկել է «Ավան Թաուերս» թաղամասում բնակարանի ձեռքբերման համար դիմումների ընդունումը

Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Ավան վարչական շրջանում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերել ցանկացողների դիմումների հավաքագրումն արդեն մեկնարկել է: Գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունն ուղարկվել է բոլոր գերատեսչություններին: Այս մասին տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Երևանի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում «ՄԼ Մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող համալիրից բնակարան գնելու ցանկություն ունեցող հանրային ծառայողները պետք է մինչև 2024թ. մայիսի 31-ը դիմում-հայտ ներկայացնեն իրենց գերատեսչության աշխատակազմ և կատարեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված վճարումը։ Գերատեսչությունները մինչև հունիսի 5-ը պետք է կոմիտե ներկայացնեն ծառայողների դիմում-հայտերը և կայքում ինքնաշխատ եղանակով ձևավորված գերատեսչական տեղեկանքները։

Դիմում-հայտի և գերատեսչական տեղեկանքի ձևերն ու վերջնաժամկետները սահմանող Քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանը, ինչպես նաև ծրագրի մասնակցության պայմանները սահմանող ՀՀ կառավարության որոշումը տեղադրված են կոմիտեի պաշտոնական կայքի «Ծրագրեր» բաժնում (https://www.minurban.am/hy/hanrayinbn

«Ավան Թաուերս» թաղամասում հանրային ծառայողներին մեկ փուլով նախատեսված է բաշխել 1000 բնակարան և 700 ավտոկայանատեղի։

Բնակարանների հատակագծերին կարող եք ծանոթանալ ծրագրի կայքէջում (https://charagayt.am/?app=AppProject&page=district&project_id=10&apartment_sale_category_id=2

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ծրագրերի բաժին՝ 011 621 776 և 011 621 714 հեռախոսահամարներով: