ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 միլիոն եվրոյի համաձայնագիր ստորագրեցին Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 միլիոն եվրոյի համաձայնագիր ստորագրեցին Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման համար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կայուն ենթակառուցվածքների խմբի գործադիր տնօրեն Նանդիդա Փարշադին 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր ստորագրեցին Հյուսիս-հարավ ճանապարհի Սիսիան-Քաջարան հարավային 24,2 կմ հատվածը կառուցելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ստորագրման պաշտոնական արարողությունից հետո ելույթ ունեցավ Նանդիդա Փարշադին, որը նշեց, որ բանկի համար մեծ պատիվ է ներկա գտնվել հյուրընկալ Հայաստանում և ստորագրել Սիսիան-Քաջարան ճանապարհի հարավային հատվածի կառուցման ֆինանսավորման այս շատ կարևոր համաձայնագիրը, որը նաև թույլ կտա հետագայում ավելի մեծ ներդրումներ ներգրավել, խթանել առևտուրն ու Հայաստանի ժողովրդի բարգավաճումը: 

«Այս նախագիծը Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություն է և ապահովում է նրա կապը ու հասանելիությունը դեպի Եվրոպա ու նրա սահմաններից դուրս, Հյուսիս-հարավ միջանցքի, ինչպես նաև ընդլայնված Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի առանցքային տարր է, և, հետևաբար, այն նաև Եվրոպական Միության գլոբալ տրանսպորտի առաջատար ծրագրի մի մասն է»,- ասաց Փարշադին։

Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանի կառավարությանը, Եվրոպական ներդրումային բանկին և Ասիական զարգացման բանկին:

Մանրամասները՝ այստեղ