Ճապոնիան կանաչ էներգիայի զարգացման ռազմավարություն կմշակի
Ճապոնիայի կառավարությունը մինչև 2040 թվականը կմշակի կանաչ էներգիայի զարգացման ռազմավարություն, որը կնվազեցնի ածխաթթու գազի արտանետումները՝ չնայած էներգիայի սպառման 35-50%-ով կանխատեսվող աճին: B24–ի փոխանցմամբ, ըստ Nikkei թերթի՝ համապատասխան հրամանը տվել է վարչապետը:
Զուգահեռաբար Ճապոնիայի կառավարությունը մտադիր է խրախուսել արդյունաբերական զարգացումը՝ ներառյալ էներգատար ձեռնարկությունների ստեղծումը, ինչպիսիք են կիսահաղորդչային գործարանները:
Բացի այդ, իշխանությունները մտադիր են նպաստել մի քանի արդյունաբերական ոլորտների, այդ թվում՝ պողպատի, ածխաթթու գազի արտանետումները նվազեցնող տեխնոլոգիաների անցմանը: Զուգահեռաբար, մինչև 2025 թվականի մարտ, Տոկիոն մտադիր է վերանայել ներկայիս էներգետիկ ռազմավարական ծրագիրը:
Տարբերակներից մեկը, որը կարող է առաջարկվել մշակվող ռազմավարության մեջ, էներգիա սպառող ձեռնարկությունների տեղակայումն է այն տարածքներում, որտեղ կարելի է ապահովել բավարար էլեկտրաէներգիայի արտադրություն այլընտրանքային աղբյուրների միջոցով: