Ընդգծվել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի նշանակությունը

Ընդգծվել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի նշանակությունը

ԳԴՀ ներքին գործերի նախարարության խորհրդարանական պետքարտուղար Յոհան Զաթհոֆի մասնակցությամբ կայացել է ԵՄ գերմանա-լատվիա-հայկական թվինինգային «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի ամփոփիչ արարողությունը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից, ծրագրի շրջանակում Հայաստանի կառավարությանը խորհրդակցություն է տրամադրել նաև գերմանական Միջազգային իրավական համագործակցության (IRZ) հիմնադրամը։

Բանախոսներ պետքարտուղար Զաթհոֆը, արդարադատության փոխնախարար Կարապետյանը, ԳԴՀ փոխդեսպան Թինտրուպը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հեսսը և այլք ընդգծեցին Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի նշանակությունը և այդ հարցում Հայաստանի ձեռքբերումները՝ հայտնելով իրենց հետագա հաստատակամությունը այդ գործում։