Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-մարտին

Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-մարտին

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2024թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 4,4 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 171.86%-ով կամ 2,8 մլրդ դոլարով։

Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 610.45%-ով կամ 1,76 մլրդ դոլարով և կազմել 2,05 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 46.39%-ը։

Երկրորդն Ռուսաստանի Դաշնությունն է՝ 729,4մլն դոլար, -8.61% կամ -68,76մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 16.49%-ը։

Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 543,66 մլն դոլար, +488.97% կամ +451,35 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 12.29%-ը։

Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 34,24 մլն դոլար, -33.48% կամ -17,23 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.77%-ը։

Վրաստանը հինգերորդն է՝ 33,86 մլն դոլար, -8.42% կամ -3,11 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.77%-ը։

Վեցերորդ տեղում Բելգիան է՝ 31,98 մլն դոլար, +151.22% կամ 19,25 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.72%-ը։

Յոթերորդը Բելառուսն է՝ 24,8 մլն դոլար, -7.51% կամ -2,01 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.56%-ը։

Ութերորդ հորիզոնականում Իրանն է՝ 24,39 մլն դոլար, -17.93% կամ -5,33 մլն դոլար։  Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.55%-ը։

Իններորդը Շվեյցարիան է՝ 19,31 մլն դոլար, -33.07% կամ -9,54 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.44%-ը։

Տասնյակը եզրափակում է Նիդերլանդները՝ 18,83 մլն դոլար, -81.19% կամ -81,3 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.43%-ը։

Ինչ վերաբերվում է վերպետական կազմավորումներին, ապա վերոնշյալ ժամանակահատվածում ԱՊՀ երկրներից արտահանման ծավալներն նվազել են 7.20%-ով կամ 60,85 մլն դոլարով և կազմել 784,48 մլն դոլար, մասնավորապես, ԵԱՏՄ երկրներ արտահանումն նվազել է 7.42%-ով կամ -62,013 մլն դոլարով և կազմել 773,24 մլն դոլար։ ԱՊՀ երկրներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 17.74%, իսկ ԵԱՏՄ երկրներին՝ 17.48%։

Եվրամիության ուղղությամբ արտահանման ծավալները նվազել են 31.65%-ով կամ 58,686.10 մլրդ դոլարով և կազմել 126,750.60 մլրդ դոլար։ Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ծավալների 2.87%-ը։

Աղբյուրը`   b24.am